Տոկիոյում ընթացող պարալիմպիկ խաղերը հատեց հասարակածը: Մեդալային հաշվարկն այս պահին գլխավորում է Չինաստանը:
Չինացիները մինչ այժմ նվաճել են 117 մեդալ, որոնցից 53-ը ոսկե, 34-ը արծաթե և 30-ը բրոնզե:
Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 25 ոսկի, 19 արծաթ և 20 բրոնզ ցուցանիշով:
Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ամերիկացիները նվաճել են 45 մեդալ, որոնցից 17-ը ամենաբարձր հարկի են: Բացի նվաճած ոսկիներից, ԱՄՆ-ն իր ակտիվում ունի նաև 17 արծաթե և 11 բրոնզե մեդալ:
