🎥 Ռուսաստանի հավաքականը՝ լողափնյա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Լողափնյա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Ռուսաստանի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին և դարձավ աշխարհի չեմպիոն:

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեցին ռուսները, գոլի հեղինակ դարձավ Ֆյոդոր Զեմսկովը: 14-րդ րոպեին ճապոնացիները վերականգնեցին հավասարակշռությունը՝ Տակուի Ակագումայի գոլի շնորհիվ:

Սակայն մի քանի վայրկյան անց ռուսներին Յուրի Կրաշեննիկովն առաջ մղեց, իսկ երկու րոպե անց երրորդ գոլը խփեց Անդրեյ Նովիկովը: Շուտով ճապոնացիները կրճատեցին հաշվի տարբերությունը․ Ակագուման դուբլ ձևակերպեց: Սակայն, այնուհետեւ չորրորդ գոլը խփեց Արթուր Պապորոտնին: Վերջնական հաշիվը 35-րդ րոպեին ձևակերպեց Կրաշեննիկովը, ով դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, Ռուսաստանն իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալները: Նախկինում ռուսները չեմպիոն էին դարձել 2011 և 2013 թվականներին:

Ճապոնիա – Ռուսաստան – 2: 5 (0: 1, 2: 3, 0: 1)

Գոլերը` Զեմսկով, 5 – 0: 1, Ակագումա, 14 – 1: 1, Կրաշեննիկով, 14 – 1: 2, Նովիկով, 16 – 1: 3, Ակագումա, 17 – 2: 3, Պապարոտնի, 20 – 2: 4, Կրաշեննիկով, 35 – 2: 5

Երրորդ տեղի համար խաղում Շվեյցարիայի հավաքականը 9։7 հաշվով առավելության ահսավ Սենեգալի ընտրանու նկատմամբ։