Բոլորը սպասում էին Ռոնալդուի վերադարձին, անգամ՝ իմ երեխաները․ Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը պատասխանել է այն հարցին, թե որ դիրքում է տեսնում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին իր թիմում․

«Նախկինում Ռոնալդուն խաղում էր եզրում՝ թե՛ աջից, թե՛ ձախից, բայց նա կարող է նաև կենտրոնական հարձակվող լինել։ Մենք կարող ենք խաղալ երկու-երեք հարձակվողով, այդ իսկ պատճառով կտեսնենք։ Ամենակարևորն այն է, որ նա գոլեր խփի։ Այստեղ բոլորը սպասում էին Կրիշտիանուի տեղափոխությանը։ Նույնիսկ իմ երեխաներն էին սպասում, որ նա վերադառնա մեր թիմ»,- ասել է նորվեգացին «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ այսօր տարած հաղթանակից հետո։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն օգոստոսի 27-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» Թուրինի «Յուվենտուսից»։