Մանչեսթեր Յունայթեդն ԱՊԼ-ի նոր ռեկորդ է սահմանել՝ արտագնա խաղերում առանց պարտությունների շարքով

ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Վուլվերհեմփթոնի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Մեյսոն Գրինվուդի՝ 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Այս կերպ, «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ի արտագնա խաղերում առանց պարտությունների ամենաերկար շարքի քանակով։ «Կարմիր սատանաները» 28 խաղ շարունակ չեն պարտվել տանը։ Այդ խաղերում Ուլե-Գունար Սուլշերի թիմը 18 հաղթանակ է տարել, 10 անգամ էլ ոչ-ոքի են խաղացել։

Նախորդ ռեկորդը՝ 27 խաղ, պատկանում էր Լոնդոնի «Արսենալին», որը զինագործները սահմանել էին 2003-2004 մրցաշրջանում։