Ա Սերիա․ Ռոնալդուի հեռանալուց հետո առաջին խաղում Յուվենտուսը տանը պարտվեց Էմպոլիին

Ա Սերիայի երկրորդ տուրում «Յուվենտուսն» անակնկալ պարտություն կրեց՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Էմպոլիին»։ Սա թուրինցիների առաջին խաղն էր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո։

Հանդիպման միակ գնդակը 21-րդ րոպեին հեղինակել է Լեոնարդո Մանկուզոն։

«Յուվենտուսը» երկու տուրից հետո իր ակտիվում ունի մեկ միավոր։ «Էմպոլին» մեկ հաղթանակ և մեկ պարտություն ունի։ Աղյուսակը գլխավորում են «Լացիոն» և «Ինտերը», որոնք երկուական հաղթանակ են տարել։

Տուրի մյուս խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Տորինոյին»։