Եվրո-2020-ի ռեկորդակիրը՝ Յուվենտուսի դիտակետում

«Պոգոնի» կիսապաշտպան Կասպեր Կոզլովսկին կարող է կարիերան շարունակել Իտալիայում, գրում է լրագրող Նիկոլո Շիրան:

Նրա խոսքով՝ «Յուվենտուսն» ու «Կալյարին» քննարկում են 17-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը:

Հեռանկարային ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Կոզլովսկին անցյալ շաբաթ դարձել էր Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր: Նա մրցաշարի պատմության մեջ ԵԱ-ին մասնակցած ամենաերիտասարդ խաղացողն է (17 տարեկան 246 օրական):