Լևանդովսկին Բունդեսլիգայի 13-րդ խաղում անընդմեջ գոլ է խփել․ սա նրա անձնական ռեկորդն է

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 3-րդ տուրի` «Հերտայի» հետ խաղում։

Եթե հաշվի առնենք նախորդ մրցաշրջանը, ապա լեհ ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 13-րդ խաղում անընդմեջ գոլ է խփում։ Սա նրա համար անձնական ռեկորդ է։

Բունդեսլիգայում միայն Գերդ Մյուլերն է ավելի շատ` 16 անընդմեջ խաղում գոլ խփել։