Բավարիան Լայպցիգին 16 մլն եվրո է առաջարկել Զաբիտցերի համար

«Բավարիան» սկսել է բանակցությունները «ՌԲ Լայպցիգի» հետ կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի տրանսֆերի շուրջ։ Մյունխենցիները ֆուտբոլիստի համար 16 մլն եվրո են առաջարկել։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմաններն արդեն համաձայնեցված են։ Ավստրիացին չի ընդգրկվի «Լայպցիգի»` «Վոլֆսբուրգի» հետ վաղը կայանալիք խաղի հայտացուցակում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։