Ռոնալդուն կլինի ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Հայտնի է, թե  որքան կկազմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում»։

36-ամյա պորտուգալացին շաբաթական 480 հազար ֆունտ կստանա, ինչը նրան կդարձնի ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Պրեմիեր-լիգայում երկրորդ ամենաբարձր աշխատավարձը ստանում է «Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն (շաբաթական 450 հազար ֆունտ բոնուսներով), իսկ երրորդ տեղում Քևին Դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիից» (385 հազար ֆունտ)։

Ընդ որում, Ռոնալդուն զգալիորեն ավելի քիչ կստանա, քան Լիոնել Մեսսին և Նեյմարը ՊՍԺ-ում։ Daily Mail-ը վստահեցնում է, որ արգենտինացին շաբաթական մեկ միլիոն ֆունտ կստանա, իսկ բրազիլացին` 600 հազար։