Marca. Յուվենտուսը Ռոնալդուին փոխարինող է փնտրում

Թուրինի «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է փնտրում. պորտուգալացին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրելուն:

Թուրինյան ակումբը Ռոնալդուին փոխարինողի դերում տեսնում է «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, հայտնում է Marca-ն:

Անձամբ բելգիացին ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն Մբապեի հնարավոր տեղափոխությունը կարող է Ազարին զրկել մեկնարկային կազմում խաղալու հնարավորությունից:

«Յուվեն» ցանկանում է ձեռք բերել Ազարի տրանսֆերը՝ չծախսելով մեծ գումար: Հնարավոր տարբերակ է կիսապաշտպանի վարձակալությունը: