Ռոնալդուն Յունայթեդում կստանա տարեկան 25 մլն ֆունտ աշխատավարձ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում են բանակցությունները: «Մանկունյանցիները» պաշտոնական առաջարկ են ներկայացրել պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշին:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ, բանակցությունները գտնվում են վերջնական փուլում:

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, Ռոնալդուի պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ տարեկան 25 մլն ֆունտ աշխատավարձով: Հիշեցնենք, որ բանակցություններից «դուրս է եկել» «Մանչեսթեր Սիթին»:

Ռոնալդուն «Յունայթեդում» խաղացել է 2003-2009 թթ-ին: