Շատ հպարտ եմ. Հովհաննես Բաչկովը` Օլիմպիական բրոնզը նվաճելու մասին

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը բրոնզե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում, MTK GLOBAL մենեջերական ընկերության պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Շատ հպարտ եմ ու շատ շնորհակալ: Չեմ կարծում, թե հայ ժողովրդին լիարժեք ուրախացրել եմ, քանի որ չեմ դարձել ոսկե մեդալակիր, բայց այն աջակցությունից, որ ստացել եմ, կարելի է ենթադրել, որ մարդիկ իսկապես հետևում էին իմ ելույթներին:

Մարդիկ արթնանում էին առավոտյան ժամը 6-ին, որպեսզի հետևեն իմ մենամարտին, և դա հիանալի է: Մենք պատասխանատվություն ունենք Հայաստանի անունը բարձրացնելու, և ես հպարտ եմ, որ արել եմ դա` մեդալ նվաճելով»,- ասել է Բաչկովը: