Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների հակառեկորդ է սահմանել

Թուրքիայի հավաքականը ընթացիկ Եվրոյի ձևաչափի պատմության մեջ առաջինն է (երբ խաղում են 16 և 24 թիմեր), որը մրցաշարն ավարտում է զրոով միավորով։ Այսպիսի ցուցանիշ այս հավաքականի դեպքում գրանցվում է երկրորդ անգամ:

Թուրքիայի հավաքականն ընդգրկված էր Եվրո-2020-ի A խմբում և երեք հանդիպումներում կրել է նույնքան պարտություն։

1996թ Եվրոպայի առաջնությունում այս հավաքականը ևս ոչ մի միավոր չէր վաստակել՝ չկարողանալով գրավել մրցակիցների դարպասը և բաց թողնելով 5 գնդակ։

Նշենք նաև, որ բոլորից շատ գոլ Եվրո-2020-ում այս պահի դրությամբ բաց է թողել Թուրքիայի հավաքականը՝ 8 գնդակ։