The Atletic․ Գվարդիոլան վստահ չէ, որ Ռոնալդուն կհամապատասխանի իր մարտավարությանը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:

Սակայն The Atletic-ը հայտնում է, որ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ չէ, որ պորտուգալացին կհամապատասխանի մանչեսթերյան ակումբի մարտավարությանը:

Այնուամենայնիվ, Պեպը կարծում է, որ ավելի լավ է մրցաշրջանը սկսել թիմում հարձակվողով, որի դերը կխաղա Ռոնալդուն, քան թիմում հարձակվող չունենալը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «քաղաքաբնակները» պորտուգալացու տրանսֆերը, ով ի դեպ, արդեն վերցրել էր իրերը «ծեր սենյորայի» բազայից, գնահատել է 30 միլիոն եվրո:

Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018 թվականից, անցկացրել է 134 հանդիպում, դարձել 101 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: