Ռոնալդուի գործակալը ժամանել է Թուրին՝ բանակցելու Յուվենտուսի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել է Թուրին՝ «Յուվենտուսի» հետ խաղացողի ապագայի վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Մենդեշի նպատակն է Կրիշտիանուի տրանսֆերը կազմակերպել «Մանչեսթեր Սիթի», սակայն կողմերը պետք է համապատասխան պայմաններ գտնեն «Յուվեի» համար:

Թուրինցիները շատ խիստ պահանջներ են առաջադրում գործարքի համար, իսկ Ժորժեն առաջարկում է ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել 36-ամյա հարձակվողին կամ 25 միլիոն եվրոյից ավելի քիչ գումարի դիմաց, ինչին համաձայն է Յուվենտուսը:

Ինքը՝ Ռոնալդուն, պատրաստ է փոխել թիմը, իսկ «Սիթին» ըստ էության նրա տրանսֆերի միակ հավակնորդն է: «Քաղաքաբնակները» պատրաստ են Կրիշտիանուին առաջարկել երկամյա պայմանագիր՝ տարեկան 15 միլիոն եվրոյով: