ՊՍԺ-ի սեփականատիրոջ եղբայրը ցանկանում է ձեռք բերել Արսենալը

Քաթարի թագավորական ընտանիքի անդամ Հալիֆա բին Համադ Ալ Թանին հետաքրքրություն է ցուցաբերել Լոնդոնի «Արսենալը» գնելու հարցում:

Ալ Թանին ՊՍԺ-ի սեփականատիրոջ ավագ եղբայրն է և «Արսենալի» եռանդուն երկրպագու է, ով ցանկանում է լոնդոնյան թիմին վերադարձնել ֆուտբոլային երկնակամար և պատրաստ է ակումբի իրավունքները գնել Կրոնկեի ընտանիքից:

Անցած 24 ժամվա ընթացքում շեյխը թվիթերում երկու հաղորդագրություն է թողել՝ Ստեն Կրոնկեին կոչ անելով վաճառել «Արսենալը» և վերջնաժամկետ է սահմանել 7 ամիս:

Վերջին տարիներին «Արսենալի» սեփականատերերը բուռն քննադատության էին ենթարկվում ակումբի երկրպագուների կողմից, ովքեր նրանց հորդորում էին վաճառել թիմը: Ավելի վաղ Spotify-ի սեփականատեր, շվեդ Դանիել Էկը փորձել է ակումբը գնել ամռանը, սակայն նրա 1.8 միլիարդ դոլարի առաջարկը մերժվել է:

Կասկած չկա, որ Կատարի էմիր Ալ Թանին կարող է մի քանի անգամ ավելացնել առաջարկը, ինչը կստիպի Կրոենկների ընտանիքին համաձայնել առաջադրված պայմաններին: