Յուվենտուսի ղեկավարությունը բանակցում է Ռայոլայի հետ՝ իտալացի հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ

«Էվերթոնի» հարձակվող Մոյզ Քինը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ըստ իտալացի լրագրող Նիկոլո Շիրայի, Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով․ 21-ամյա իտալացի հարձակվողը հենց թուրինյան ակումբում էր խաղում մինչ ԱՊԼ տեղափոխվելը:

«Յուվեի» ղեկավարությանը նույնիսկ հաջողվել է բանակցությունների առաջին փուլն անցկացնել խաղացողի գործակալ Մինա Ռայոլայի հետ։

Ինչպես հաղորդում է Transfermarkt պորտալը, Քինի տրանսֆերի ակնկալվող արժեքը «Յուվենտուս» կազմում է 35 միլիոն եվրո, մինչդեռ երկու տարի առաջ նա 27.5 միլիոն եվրոյով էր տեղափոխվել «Էվերթոն»: