🎥 MLS-ի աստղերը հաղթեցին Մեքսիկայի լիգայի աստղերին․ Ռոսսին և Զելարայանը մասնակցեցին հանդիպմանը

Լոս Անջելեսում կայացել է MLS-ի աստղերի և Մեքսիկայի առաջնության աստղերի ընկերական հանդիպումը:

Հարձակվող Խավիեր Ռոդրիգեսը 20-րդ րոպեին առաջ մղեց Մեքսիկայի լիգայի թիմին: Ընդմիջումից հետո Խեսուս Դեյվիդ Մուրիլյոն հավասարեցրեց հաշիվը:

Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1: Հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով․ MLS- ը հաղթեց 3-2 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեցին նաև Դիեգո Ռոսսի Մարաշլյանն ու Լուկաս Զելարայանը․ Ռոսսին մասնակցեց առաջին խաղակեսին, իսկ Լուկասը մասնակցեց հանդիպամ առաջին 30 րոպեներին։