Պաշտոնական․ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Լա Լիգա

«Սևիլյան» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայից» կիսապաշտպան Թոմաս Դիլեյնիի տեղափոխության մասին:

29-ամյա դանիացին 4 տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ:

Ըստ մամուլի հրապարակումների, ֆուտբոլիստի տրանսֆերը «Սևիլիայի» համար արժեցել է 5,5 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Դելեյնին 20 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում և դարձել է 1 գոլի հեղինակ: