Տորեյրան վարձավճարով տեղափոխվեց Ֆիորենտինա

«Ֆիորենտինան» հայտարարել է կիսապաշտպան Լուկաս Տորեյրային «Արսենալից» վարձավճարով ձեռք բերելու մասին։

25-ամյա ուրուգվայցին իտալական թիմ է տեղափոխվել գնման հնարավորությամբ։

Նա հանդես կգա 18 համարի ներքո։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ վարձակալությունը «Ֆիորենտինայի» համար 1,5 մլն եվրո կարժենա, իսկ Տորեյրային գնելը՝ 15 մլն եվրո։