Սահակ Հովհաննիսյան. Այս պարտություններն Աստված տվել է, որպեսզի ես էլ ավել ուժեղ լինեմ

67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, որը վերջերս դարձավ Ուֆայում անցկացված երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, գրառում է կատարել ֆեյսբուքում.

«Կարիերայիս երկրորդ Աշխարհի առաջնությունը, և երկրորդ արծաթե մեդալը: Երկու երզափակչում էլ ինչ-որ բան չհերիքեց՝  աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց վստահ եմ, որ այս պարտություններն Աստված տվել է, որպեսզի ես էլ ավել ուժեղ լինեմ և մեծ հաղթանակներով ուրախացնեմ բոլորիդ: Ամեն ինչ Աստծո կամքով է լինում. վստահ եմ՝ մեծ հաղթանակներն առջևում են:

 Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս դժվար ճանապարհին կողքիս են եղել և հավատացել ինձ:Յուրաքանչյուր մեդալ ծանր ու դաժան աշխատանքից է ծնվում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել անձնական մարզչիս՝ Մարտին Ալիխանյանին, հավաքականի մարզիչներ Արմեն Բաբալարյանին և Մովսես Կարապետյանին: Առանց նրանց աշխատանքի նման արդյունքի անհնար կլիներ հասնել»,-գրել է Հովհաննիսյանը: