Պաշտոնական․ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը՝ Աթլետիկոյի ֆուտբոլիստ

«Աթլետիկոն» հայտարարել է «Հերտայի» հետ համաձայնության մասին հարձակվող Մատեուշ Կունյայի տրանսֆերի վերաբերյալ:

22-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար: Ինչպես հայտնում է transfermarkt-ը, գործարքը կազմել է 30 միլիոն եվրո:

Կունյան դարձավ օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով Բրազիլիայի հավաքականի հետ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

«Հերտայի» հարձակվողը մասնակցել է ՕԽ 6 հանդիպումներից 5-ին, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: