Աղբյուր․ Ռոնալդուն Յուվենտուսի որոշ խաղացողների հետ քննարկել է իր հնարավոր տեղափոխությունը Մանչեսթեր Սիթի

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է լքել ակումբը:

Լրագրող Սիմոնե Ռովերան հայտնում է, որ պորտուգալացին քննարկել է իր հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» թուրինյան ակումբի որոշ խաղացողների հետ:

Երեկ ֆրանսիական L’Equipe պարբերականը հայտնում էր, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Անգլիա: Աղբյուրի հաղորդմամբ, պորտուգալացին ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Քաղաքաբնակներըը» ցանկանում են տրանսֆերն ավարտին հասցնել մինչև օգոստոսի 31-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Թուրինում է 2018 թ-ից: Ա Սերիայի նախորդ առաջնությունում խփած 29 գոլով ԿրիՌոն դարձել էր լավագույն ռմբարկու: