Լևանդովսկու գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ

ՊՍԺ-ն դիտարկում է հարձակվող Կիլիան Մբապեին փոխարինելու տարբերակներ, ով կարող է լքել ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Get French Football News-ը, հանգստյան օրերին փարիզյան ակումբի ղեկավարությունը հանդիպում է ունեցել ֆուտբոլային գործակալ Պինի Զահավիի հետ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկու կամ Քինգսլի Կոմանի հնարավոր տեղափոխությունները ՊՍԺ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին Մբապեի համար առաջարկել է 160 միլիոն եվրո, սակայն փարիզցիները հրաժարվել են վաճառել 22-ամյա ֆրանսիացուն, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: