Լացիոյի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր

«Լացիոյի» կիսապաշտպան Անխել Կորեան կարիերան կարող է շարունակել «Ինտերի» կազմում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի, հռոմեական ակումբը 27-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց պատրաստ է ընդունել 30 միլիոնանոց առաջարկ:

Պայմանագիրը նախատեսված է 4 տարով՝ ընդհանուր 14 մլն եվրո աշխատավարձով:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում հարձակվողը դարձել է 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: