Ռեմսիի մոտ ազդրի վնասվածք է ախտորոշվել

«Յուվենտուսի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի մոտ աջ ազդրի վնասվածք է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի կայքը։

Վալիացին վնասվածքը ստացել էր Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (2-2): Հաղորդվում է, որ 10 օրից Ռեմսին կրկնակի բուժզննում կանցնի, ինչի արդյունքում կհստակեցվեն խաղացողի վերականգնման ժամկետները։

Այս կերպ, Ռեմսին չի կարողանա օգնել Ուելսի հավաքականին ԱԱ-2022-ի որակավորման փուլի Բելարուսի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ խաղերում։