Կայացել է Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանն ունի մեկ մասնակից

Ճապոնիայի  ազգային մարզադաշտում կայացել է Պարաիլմպիկ խաղերի բացման արարողությունը, որտեղ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի  շուրջ  4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:

Հայաստանը ներկայացնում է  սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի  100մ արագավազքում:

Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում  համանուն մարզահանդեսին:

Հայաստանը առաջին անգամ պարալիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ. ՝ ամառային և 1998թ. ՝ ձմեռային մրցաշարերին: