Սոլ Քեմփբելը ցանկանում է գլխավորել Արսենալը

«Արսենալի» նախկին պաշտպան Սոլ Քեմփբելը ցանկություն է հայտնել գլխավորել թիմը:

«Հիմա դժվար է դիտել «Արսենալի» խաղը, շատ դժվար է: Այո, ակումբը մեծ գումարներ է ծախսել, ամենաշատը մինչ այժմ Անգլիայում, բայց խնդիրը որակն է, հետևողականությունը, փորձը: Մենք միշտ փնտրում ենք ներուժ և հեռանկարներ, բայց երբեմն ցանկանում ենք ակնթարթորեն երաշխավորված հաջողություն:

Ի՞նչը կարող է օգնել «Արսենալին»․ ես կարող եմ օգնել նրանց: Տվեք ինձ աշխատանք, և ես կօգնեմ նրանց: Ես կասեմ խաղացողներին, թե ինչպես դուրս գալ «Բրենտֆորդի» երկու խաղացողների ճնշումից», – Քեմփբելի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Այս պահին թիմը Պրեմիեր լիգայի 19-րդ հորիզոնականում է՝ 2 խաղերում 2 պարտություն կրելով: