Ինձ թվում է, որ դեմքս ծիծաղելի է առանց ակնոցի․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է դադարել ակնոց կրել:

«Իրականում դա անձնական է, բայց ես կարող եմ դա հստակեցնել: Ես ակնոց եմ կրում տասը տարեկանից` արդեն 44 տարի:

Վերջին մի քանի տարիների խնդիրն այն էր, որ ակնոցներն այլևս չէին կարող շտկել իմ ցածր տեսողությունը: Լուծումը վիրահատություն էր: Դա լազերային վիրահատություն չէր կամ ինչ-որ այլ բան, բայց դա թույլ տվեց ինձ շատ լավ տեսնել առանց ակնոցի:

Ինձ թվում է, որ դեմքս ծիծաղելի է առանց ակնոցների, բայց դրանք ինձ այլևս պետք չեն: Գուցե դրանք ինձ ավելի ուշ պետք գան: Երբ դա տեղի ունենա, ես նորից ակնոց կկրեմ»,- մեջբերում է Կլոպին  Bild-ը: