Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Ֆատին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Ֆուտբոլիստը, որը չի խաղացել գրեթե 10 ամիս, մասամբ մարզվել է ընդհանուր խմբում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Կատալոնացիները չեն պատրաստվում շտապեցնել 18-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, քանի դեռ բժիշկները չեն հայտնել, որ նա 100 տոկոսով պատրաստ է:

Այսպիսով, Ֆատին չի օգնի «Բարսելոնային» Լա լիգայի 2-րդ տուրի «Խետաֆեի» հետ խաղում:

Սպասվում է, որ Անսու Ֆատին խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին, երբ կատալոնացիները խաղան «Սևիլյայի» հետ: