Եվրո-2020․ Այս պահի դրությամբ միայն երեք հավաքական գոլ բաց չի թողել մրցաշարում

Իտալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը անպարտելիության շարքը հասցրեց 30 խաղի։ Սա հավաքականի լավագույն արդյունքի կրկնությունն է։

Բացի այդ, Իտալիայի հավաքականը խմբային փուլում ընդհանրապես գոլ բաց չի թողել, փոխարենը տխրեցրել է մրցակիցների դարպասապահներին 7 անգամ։

Այս պահի դրությամբ Եվրո-2020-ում գոլ բաց չեն թողել միայն երեք հավաքականներ․ բացի Իտալիայից այդ եռյակում են նաև Անգլիան և Շվեդիան, որոնք, սակայն, դեռ մեկ հանդիպում ունեն անցկացնելու խմբային փուլում։

Նշենք նաև, որ բոլորից շատ գոլ այս պահի դրությամբ բաց է թողել Թուրքիայի հավաքականը՝ 8 գնդակ։