🎥 Գոլֆի մրցաշարի ժամանակ գնդակը հարվածից հետո հայտնվել է երկրպագուի շապիկի տակ

The Northern Trust մրցաշարի երկրորդ փուլի ընթացքում տեղի ունեցավ անսովոր դրվագ: Ճապոնացի Հիդեկի Մացույամայի սկզբնական հարվածից հետո գնդակը դիպավ ասֆալտապատ ուղուն, կատարեց հերթական ցատկը, այնուհետև հայտնվեց երկրպագուներից մեկի շապիկի տակ:

Մացույաման երկրպագուի աջ ոտքից հարված կատարեց մեկ մահակի տարածությունից, մինչդեռ, գոլֆի կանոնների համաձայն, նա կարող էր շարունակել խաղալ նոր գնդակով: Երկրպագուի մարզաշապիկի տակից ընկած գնդակը մակագրվել է Մացույամայի կողմից և տրվել երկրպագուին: