MLS-ը ներկայացնող «Կոլամբուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմը պայմանագիր է կնքել «Թուլուզի» նախկին պաշտպան Սթիվեն Մորեյրայի հետ:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը՝ մինչև 2023 թվականը երկարաձգելու հնարավորությամբ:
Այս պահին «Կոլամբուսը» 24 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
Վերջերս միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում, որ երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ է «Միլան» տեղափոխվելուն: