Մենք միշտ վատ բան ենք փնտրում բացառիկ խաղացողների մեջ․ Անրին՝ Մբապեի մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ:

«Ես չգիտեմ, թե ինչ իրավիճակ է Կիլիան Մբապեի հետ կապված: Մենք միշտ կարող ենք զրուցել այդ մասին: Բայց հիմա նա ակումբում է, մարզվում է, վազում և գոլային պահեր ստեղծում իր թիմակիցների համար:

Նա էլ է գոլ խփում, ես դա շատ լավ գիտեմ: Այս ֆուտբոլիստը հարգում է իր պայմանագիրը և պատասխանատվությամբ է աշխատում խաղադաշտում: Նա երջանիկ է։

Ինչպես ես հաճախ եմ ասում, մենք միշտ վատ բան ենք փնտրում բացառիկ խաղացողների մեջ: Հուսով եմ, որ նա կմնա ՊՍԺ-ում, և որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի: Արդյո՞ք նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում որևէ մեկի նկատմամբ: Ոչ, ես դա չեմ նկատում», – մեջբերում է Անրիին Get French Football News-ը: