Վերջերս հայտնաբերված դինոզավրի նոր տեսակը անվանվել է Ինյեստայի պատվին

Պալեոնտոլոգների խումբը Բուրգոսում հայտնաբերել է դինոզավրի բրածո հետքերը, որոնք պատկանում են մինչ այժմ անհայտ դինոզավրի տեսակին:

Սա զաուրոպոդ տեսակի դինոզավր է, բայց չորս ճանկերով (սովորաբար այս տեսակի մոտ հանդիպում է 3 ճանկ): Ինչպես հրապարակվել է Nature Research ամսագրում, զաուրոպոդ դինոզավրերի ոչ մի այլ հայտնի տեսակ այս հատկանիշները չունի:

Նոր դինոզավրը ստացել է Iniestapodus burgensis անունը՝ ի պատիվ Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի նախկին խաղացող Անդրես Ինյեստայի:

Հետազոտողները կատակով բացատրեցին իրենց անվան ընտրությունը, ասելով, որ երկուսն էլ ունեն «խաղաղ բնավորություն, նրբագեղ են, լավ ընդգծված քայլքով»:

Ինիեստան կատալոնացիների կազմում խաղացել է 16 տարի։