Հայտնի է՝ երբ կվերաբացվի վերանորոգված «Սանտիագո Բերնաբեուն»

Հայտնի է դարձել վերակառուցումից հետո Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտի բացման ամսաթիվը:

Սեպտեմբերի 11-ին «սերուցքայինները» կկարողանան իրենց տնային մարզադաշտում խաղալ «Սելտայի» դեմ:

Մարզադաշտի շինարարությունը տևեց 500 օր:

Վերջին խաղը «Սանտիագո Բերնաբեուում» տեղի էր ունեցել 2020 թվականի մարտի 1-ին: Այդ օրը Էլ Կլասիկոյում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»: