Մոուրինյուն՝ Ա Սերիայի ռեկորդակիր

Ա Սերիայի մեկնարկային տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3: 1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:

Այս հաղթանակը հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար 50 -րդն էր Ա Սերիայում իր ողջ կարիերայի ընթացքում։

Այս արդյունքի հասնելու համար պորտուգալացի մասնագետին անհրաժեշտ էր անցկացնել 77 խաղ. սա լավագույն ցուցանիշն է բոլոր մարզիչների շրջանում (ըստ Opta-ի): Ավելի վաղ Իտալիայի առաջնությունում նա մարզել է «Ինտերը» (2008-2010):

Մոուրինյուին են պատկանում նաև նմանատիպ նվաճումներ այլ առաջնություններում: Պրեմիեր լիգայում (Չելսի 2004-2007) նա 63 խաղում հաղթել է 50-ը, իսկ Լա լիգայում ՝ մարզելով Մադրիդի «Ռեալը», 50 հաղթանակ է տարել առաջին 62 խաղում: