Ռոնալդուն հաստատ մնում է Յուվենտուսում․ Նեդվեդ

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբից հեռանալու մասին տեղեկությունները:

36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն թողնել պահեստայինների նստարանին, քանի որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակնկալում է փոխել թիմը: Սակայն Նեդվեդը հերքեց այս տեղեկությունը:

«Անհրաժեշտ չէ սենսացիաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Դա Ռոնալդուի հետ մեր համատեղ ընտրությունն էր, քանի որ մրցաշրջանի սկզբում պայմանները միշտ չէ, որ կատարյալ են:

Ռոնալդուն կմնա՞ «Յուվենտուսում»: Այո, նա հաստատ մնում է», – մեջբերում է Նեդվեդին DAZN-ը։