Բավարիան գերազանցել է Ռեալի ռեկորդը

Բունդեսլիգայի 2-րդ տուրի խաղում «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (3: 2):

Մյունխենյան թիմը ընդլայնեց իր գոլային շարքը բոլոր մրցաշարերում՝ հասցնելով 74 հանդիպման և գերազանցեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ակումբների մեջ:

2016/17 մրցաշրջանում «սերուցքայինները» 73 խաղ անընդմեջ գոլ խփեցին, ընդհանուր առմամբ խփվեց 200 գոլ: «Բավարիան» իր վերջին 74 խաղերում խփել է 214 գոլ: Այս հատվածում ամենաարդյունավետը Ռոբերտ Լեւանդովսկին է՝ 72 գոլ:

Վերջին անգամ «Բավարիան» չի կարողացել գոլ խփել 2020 թվականի փետրվարի 9-ին ՝ Բունդեսլիգայի «ՌԲ Լայպցիգի» հետ խաղում (0: 0):