Հոլա՞նդ։ Մենք մեր կազմում ունենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին․ Բավարիայի նախագահ

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հեյները մեկնաբանել է հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու վերաբերյալ ակումբի ծրագրերը, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ մյունխենյան ակումբի հավանական հետաքրքրությունը:

«Մենք գոհ ենք Ռոբերտից: Բայց մենք հիմա պայմանագիրը երկարաձգելու կարիք չունենք, մենք ունենք ևս 2 տարի: Ինչպես ասացի, ես կարող եմ պատկերացնել, որ Ռոբերտը «Բավարիայում» կմնա 2023 թվականից հետո: Մենք անընդհատ բանակցություններ ենք վարում մեր բոլոր խաղացողների, այդ թվում՝ Լևիի հետ:

Էրլինգ Հոլա՞նդ։ Մենք մեր կազմում ունենք աշխարհի լավագույն հարձակվողին և աշխարհի լավագույն ֆուտբոլիստին՝ Ռոբերտ Լեւանդովսկին: Նա գոլահար է: Նա մեզ հետ է ևս երկու տարի, և, հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա:

Հոլանդը հիանալի խաղացող է, մենք դա տեսնում ենք: Բայց մենք շատ գոհ ենք Ռոբերտից: Ես լավ պատկերացնում եմ, որ մենք կերկարաձգենք պայմանագիրը նրա հետ, բայց դեռ վաղ է խոսել այդ մասին», – մեջբերում է Հեյներին Bild-ը: