🎥Օլիմպիական բրոնզը շատ մեծ բան է փոքր Հայաստանից․ Արթուր Աբրահամը շնորհավորել է Բաչկովին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալը նվաճելու առթիվ։

Բաչկովը համապատասխան տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքի իր էջում ու շնորհակալություն հայտնել Աբրահամին՝ գրելով․ «Շնորհակալ եմ Արթուր Աբրահամ, Դուք Ձեր նվաճումներով օրինակ եք եղել բոլորիս համար»։

Արթուր Աբրահամը նշել է, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը շատ մեծ նվաճում է մեր երկրի համար և հույս հայտնել, որ հաջորդ խաղերում Բաչկովը մեր երկիր կբերի արդեն ոսկե մեդալը։

Մանրամասները՝ տեսանյութում․