ԵՎՐՈ-2020. Շվեյցարիան հաղթեց, բայց երրորդն

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում A խմբում պայքարն ավարտվեց:

3-րդ տուրում խաղերը մեկնարկեցին միաժամանակ:

Շվեյցարիան 3-1 հաշվով հաղթեց Թուրքիային: Շվեյցարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Շաքիրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սեֆերովիչը: Թուրքիայի կազմում առաջնությունում միակ գոլը խփեց Կահվեցին:

Իտալիան միավորների քանակը հասցրեց 9-ի ու հաղթեց A խմբում: Ուելսը 2-րդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ ունենալով 4 միավոր, իակ երրորդ տեղը նույնքան միավորով զբաղեցրեց Շվեյցարիան ու դեռ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը: