Մբապեի ընտանիքը տուն է գնել Մադրիդում

ՊՍԺ-ում Կիլիան Մբապեի ապագան կրկին կասկածի տակ է: Ինչպես նշում է Radio Marca-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստի ընանիքը տուն է գնել Մադրիդում:

Այն գտնվում է Իսպանիայի մայրաքաղաքի հյուսիսային հատվածում գտնվող Լա Մորալեխա էլիտար շրջանում:

2022 թվականի ամռանը Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է, և կողմերը դեռ չեն պայմանավորվել երկարաձգել իրենց համագործակցությունը:

Եթե ​​ՊՍԺ-ն չի ցանկանում ռիսկի գնալ՝ խաղացողին բաց թողնել ազատ գործակալի կարգավիճակով հաջորդ տարի, նրանք կարող են փորձել նրա տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, չնայած փարիզյան ակումբը անընդհատ պնդում է, որ Մբապեն կմնա թիմում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իսպանական գրանդը ևս չի ցանկանում սպասել մինչև հաջորդ տարի և պատրաստ է այս ամառ 120-150 մլն եվրո առաջարկել Մբապեի տրանսֆերի դիմաց։