Տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Օգոստոսի 26-ին Իսլանիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի տղամարդկանց շախմատի Եվրոպայի  անհատական առաջնությունը։

Հայաստանը մրցաշարում կունենա 5 ներկայացուցիչ։

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ժամանել են Իսլանդիա՝ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 2 տուր: