ԵՎՐՈ-2020. Իտալիան 100 տոկոսանոց արդյունքով դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում A խմբում պայքարն ավարտվեց:

3-րդ տուրում խաղերը մեկնարկեցին միաժամանակ:

Իտալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ուելսին: Խաղի միակ ու հաղթական գնդակը առաջին խաղակեսում խփեց Պեսինան: Ուելսը խաղն ավարտեց 10 հոգով. 55-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ամպադուն:

Այս հաղթանակի շնորհիվ Իտալիան միավորների քանակը հասցրեց 9-ի ու հաղթեց A խմբում: Ուելսը 2-րդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ ունենալով 4 միավոր, իակ երրորդ տեղը նույնքան միավորով զբաղեցրեց Շվեյցարիան: