Գիտենք, որ բարդ է լինելու, բայց կանենք ամեն ինչ մեր նպատակին հասնելու համար․ Էմբալոն՝ Ռեյնջերսի հետ խաղից առաջ

«Ալաշկերտի» պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ռեյնջերսի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին ու կիսվել խաղից իր սպասելիքներով։ Էմբալոն, հիշեցնենք, գոլի հեղինակ էր դարձել «Կայրաթի» հետ նախորդ տուրի խաղում ․

«Շատ հետաքրքիր դիմակայություն կլինի, ամենակարևորն այն է, որ կարողանամ օգնել թիմին հասնել մեր նպատակին։ Գիտենք, որ բարդ կլինի, բայց մենք էլ ունենք մեր պլանները խաղի հետ կապված։

Շատ ոգևորված ենք, որ խաղալու ենք «Ռեյնջերսի» նման թիմի դեմ։ Մթնոլորտն այստեղ ուղղակի հիանալի է, բայց մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա՝ փորձելով հասնել դրական արդյունքի»,- ասել է Էմբալոն։

«Ռեյնջերս» – «Ալաշկերտ» խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։