ԱՄՆ սուսերամարտի կանանց ազգային հավաքականի մարզիչը զոհվել է վթարի հետևանքով

ԱՄՆ սուսերամարտի կանանց ազգային հավաքականի մարզիչ Էնթոնի Լիչը զոհվել է մոտոցիկլետի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում:

Լիչը վթարի է ենթարկվել Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադառնալուց կարճ ժամանակ անց՝ ճանապարհորդության ժամանակ: Նա 62 տարեկան էր:

Նա մարզել է ամերիկացի սուսերամարտիկներին վերջին հինգ օլիմպիական խաղերի ժամանակ: Տոկիոյում նրա սան Լի Քիֆերը նվաճեց Ամերիկայի պատմության առաջին ոսկե մեդալը՝ անհատական ​​առաջնության եզրափակչում հաղթելով ռուսաստանցի Իննա Դերիգլազովային: Թիմային մրցաշարում ամերիկացի սուսերամարտիկները գրավեցին չորրորդ տեղը:

2013 թվականին Լիչն ընդգրկվել էր Միացյալ Նահանգների սուսերամարտի փառքի սրահում: