Պաշտոնական․ Ուկրաինայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ալեքսանդր Պետրակովը դարձավ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

64-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագրի պայմանների մասին չի հաղորդվում: Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականը կպատրաստվի 2022 թվականի աշխարհի առաջնության աշնանային որակավորման հանդիպումներին:

 
Посмотреть эту публикацию в Instagram
 

Публикация от УКРАЇНСЬКА АСОЦІАЦІЯ ФУТБОЛУ (@uafukraine)

Պետրակովի գլխավորությամբ Ուկրաինայի Մ20 հավաքկանը դարձել էր 2019թ Մ20 Աշխարհի առաջնության չեմպիոն։