ՈՒԵՖԱ-ն կհետաքննի Հունգարիայի խաղի ժամանակ տեղի ունեցած ռասիստական միջադեպերը

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ սկսել է հետաքննությունը ԵՎՐՈ 2020-ում Հունգարիարի հավաքականի խաղերի ժամանակ պատահած ռասիստական միջադեպերի առնչությամբ։

Խոսքը գնում է Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած Հունգարիա-Պորտուգալիա և Հունգարիա-Ֆրանսիա խաղերի ժամանակ տեղի ունեցած հնարավոր խտրականությունների մասին։
ՈՒԵՖԱ-ն չի մանրամասնել, թե ում առնչությամբ է սկսվում հետաքննությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունգարական «ուլտրաները» կապիկի ձայներ էին հանել Պոլ Պոգբայի ու Նգոլո Կանտեի ուղղությամբ: