Իրավապաշտպան կազմակերպությունը ՄՕԿ-ին կոչ է արել ձիասպորտը բացառել Օլիմպիական խաղերից

People for the Ethical Treating of People (PETA) իրավապաշտպան կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) կոչ է արել ձիասպորտը բացառել Օլիմպիական խաղերից:

PETA-ն ուշադրություն է հրավիրել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած մի շարք միջադեպերի վրա: Մասնավորապես, ձիերից մեկը էվթանազիայի է ենթարկվել մրցաշարում ստացած վնասվածքի պատճառով:

Նաև Խաղերի ժամանակ Գերմանիայի հնգամարտի ազգային հավաքականի մարզիչ Կիմ Ռեյզները որակազրկվեց մեկ այլ ձիու նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար:

«Օլիմպիական խաղերը ցույց են տալիս մարդկանց միջև մրցակցություն, այլ ոչ թե ձիերին վախեցնելու և վիրավորելու ունակություն, որոնք չեն ցանկանում մրցել, բայց կատարում են ամբողջ աշխատանքը, երբեմն՝ կյանքի գնով:

Ճիշտ այնպես, ինչպես խաղերն ավելի ժամանակակից են դարձել՝ ներառելով ժամանակակից սպորտաձևեր, ինչպիսիք են սքեյթբորդինգը, PETA-ն ՄՕԿ -ին կոչ է անում պատմության գրքերում ներառել ձիասպորտի մրցաշարերը», – մեջբերում է PETA-ի նախագահ Ինգրիդ Նյուքիրկին կազմակերպության մամուլի ծառայությունը: